Ոչ մի Հարվրդ ավարտած Ծառուկյանի հետ չի կարող մրցել
«Ինձ պարտավորված եմ զգում հայ ժողովրդի առաջ, այդ պարքը պայման և հնարավորություն ստեղծել է մարդկանց համար, ինչին միտված է լինելու իմ քաղաքական գործունեությունը: Իշխանության գալուց հենց առաջին օրը վերացնելու եմ արագաչափերն ու տուգանքները, երբ որ ժողովրդի աշխատավարձը լինի 1 մլն կամ 1,5 մլն ես դեմ չեմ լինի, բայց այս պայմաններում նման տուգանքների չափ դնել չի կարելի, սիրելի ժողովուրդ ես ծանոթ եմ առկա բոլոր խնդիրներին, պարզապես մեզ պետք է հնարավորություն տան օրենք և համակարգ փոխելու, պայման ստեղծելու, աշխատատեղեր ստեղծելու», -Սպիտակ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարեց Ծառուկյան դաշինքի առաջնորդ` Գագիկ Ծառուկյանը : «Ճիշտ է մենք գազ ու նավթ չունենք, սակայն ունենք պղինձ ու մոլիբդեն: Աշխարհի պարունակության 10 %-ը մեր մոտա, դա հարստություն է, այսիքն մենք ունենք նախադրյալներ սոցիալ տնտեսական վիճակը բարելավելու, ես ավարտել եմ կյանքի դպրոց, ոչ մի Հարվրդ ավարտած մարդ չի կարող Ծառուկյանի հետ մրցել սիրելի ժողովուրդ և տիրապետում եմ առաջացման ծրագրերին»,-հավելեց ԲՀԿ նախագահը:
