«Այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառը իշխանության անգործությունն է». Վարդան Օսկանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր հերթական քարոզարշավն է անցկացնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև ՕՐՕ դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:Օսկանյանը կոչ է արել, որ ընտրություններով հնարավոր է գալ իշխանության և կարճ ժամանակում իրավիճակ փոխել: Վարդան Օսկանյանը հորդորեց չհավատալ, որ այսօրվա խնդիրները օբյեկտիվ պատճառներով են պայմանավորված: «Այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառը իշխանության անգործությունն է, տեսլականի պակասը։ Նրանց մոտ ցանկություն չկա ինչ-որ բան փոխելու, քանի որ այն իրենց շահերին չի համապատասխանում: Նրանց հետաքրքրում է երկու բան՝ աթոռ, այսինքն՝ պաշտոն և փող, այսինքն՝ ինքնահարստացում»,-ասաց Օսկանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի մեծ հնարավորություններ: Նրա կարծիքով, եթե իշխանության գան նվիրյալ մարդիկ, երկիրը կզարգանա: Ինչպես ասաց՝ ՕՐՕ-ն իշխանության գալով բարձրացնելու է աշխատավարձերը` հատկապես պայմանագրային զինծառոայողների և սպաների աշխատավարձը 250.000 դրամի կհասցնեն:
