Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ռոստով»-ի դեմ խաղի մասին: «Մենք նպատակ ունեինք ավելին անելու, սակայն տուն ենք գնում ոչ-ոքի արդյունքով: Իմ շնորհակալությունը երկրպագուներին, ովքեր եկել էին տարբեր շրջաններից»,- ասել է Մխիթարյանը:
