Մա՛յր, դու քո որդուն սպանող հրեշի կողքին ես/տեսանյութ/

Ապրիլյան քառօրյայում զոհվածների մայրերը հենց քառօրյայի ընթացքում բացահայտված օֆշորային սկանդալի խայտառակ հերոս Միհրան Պողոսյանի կողքին են։ «Միհրանը միշտ կանգնած է եղել իմ ընտանիքի կողքին»,- ասում է զոհվածներից մեկի՝ Բագրատ Ալեքսանյանի մայրը։ Իսկ Միհրանը թիկունքում կանգնած ինչ-որ շարժումներ է անում։ Ինքը արդեն սկանդալի հերոս չէ, ինքը հերոսի մայր ողորմացողն է։ Կարծում եմ, որ հասկանում եմ Բագրատ Ալեքսանյանի մորը՝ ինքը չի մխիթարվելու։ Բայց արդյո՞ք չմխիթարվելու գինը Միհրան Պողոսյանի կողքին կանգնելն է։ Թե՞ տարբերություն չկա՝ Միհրան Պողոսյան, Ռամիլ Սաֆարով, թե ինչ-որ Չիկատիլո։ Երբ որդիդ չկա, ո՞վ կարող է համոզիչ լինել Միհրանի հանցագործությունները պատմելիս։ Որդիս չկա և վերջ։ Նույնն է, թե շարունակես ապրել աշխարհի վերջից հետո։ Միջանկյալ ինձ հիշեցրեք խնդրում եմ՝ ի՞նչը կամ ու՞մ նկատի ուներ Նժդեհը, երբ արդեն հերոսացնում էր որդի ունեցող հայ մայրերին։ Միհրանն օգնել է, լավ է արել։ Բայց որդու կորուստն ինչո՞վ չափվող ողբերգություն է, որ Միհրանին բերել է առաջին պլան։ Դա ի՞նչ ողբերգություն է, ո՞ր։ Թե՞ ուզում եք ասել, որ որդիս չկա, բայց ես հո ապրում եմ։ Միհրանն էլ է այդպես մտածում՝ հիմա դու առավել ևս ես ապրում, քո ողբերգությունից կարելի է հրաշալի նախընտրական շոու ստանալ։ Իսկ որևէ մեկը հիշո՞ւմ է, որ քառօրյայից հետո պարզվեց, որ հայկական կողմը կռվելու զենք չի ունեցել։ Որովհետև զենքի փող չի եղել։ Իսկ Միհրանը հենց այդ նույն ժամանակ պանամական օֆշորում գուցե միլիարդներ էր լվանում՝ Սերժ Սարգսյանի, գուցե նաև Վիգեն Սարգսյանի միլիարդները։ Բագրատ Ալեքսանյանի մայրը կարող է օֆշորից գաղափար չունենալ, որդի կորցնելուց հետո կարելի է նույնիսկ կորցնել որդու ընկալումը, ամեն ինչ հնարավոր է։ Բայց դա նշանակում է, որ որդուդ զոհաբերության բովանդակությունն էլ մեռավ։ Դա նշանակում է, որ որդուց մինչև հերոս (ինչպես ազգովի անվանում են նրան) ճանապարհը ականապատվեց Միհրանով։
Մենք ասում ենք՝ ճիշտ ես դու, մա՛յր, բայց դա մի՛ մտցրու մեր աչքը։ Երբ հրապարակավ կանգնում ես նրա կողքին, դու ասում ես, որ օֆշորը կարող է շարունակվել, իսկ զոհերի մայրերը ինչ-որ մեկի փեշից բռնելու հասցե ունեն։ Դու օրհնում ես օֆշորը, մա՛յր։ Սա քո ուղերձն է ապրողին
Ախր դու կաս դեռ, կի՛ն, և կան այն մայրերը, որոնք (ներող եղեք) դեռ լսելու են իրենց որդիների մահվան բոթը արցախյան ճակատում։ Դո՛ւ, մա՛յր իմ, նոր ընտրակաշառք ես առաջարկում նրանց, ավելին, դու ուզում ես ասել, որ ապրիլին մեռնելն ավելի շահեկան է, քան դրանից առաջ կամ հետո մեռնելը։ Դու զոհվածների ապագա մայրերին հուսահատությունը հաղթահարելու նոր «լուսաբաց» ես առաջարկում։ Դու ասում ես՝ ես Միհրանի կողքին եմ։ Մենք ասում ենք՝ դու հրեշի կողքին ես, դու քո որդուն սպանողի կողքին ես։ Մենք ասում ենք՝ ճիշտ ես դու, մայր, բայց դա մի մտցրու մեր աչքը։ Երբ հրապարակավ կանգնում ես նրա կողքին, դու ասում ես, որ օֆշորը կարող է շարունակվել, իսկ զոհերի մայրերը ինչ-որ մեկի փեշից բռնելու հասցե ունեն։ Դու օրհնում ես օֆշորը, մայր։ Սա քո ուղերձն է ապրողին, սա քո «Չապլինի նամակն է իր դստերը», երբ ուրիշի ապրելու ուղին ես հարթում։ Այսինքն, հիմա բոլորը գիտեն՝ եթե քառօրյային որդի կորցրած մայրն է Միհրան Պողոսյանի նմանի կողքին, մենք, ուրեմն, օֆշորի հերոսի կոշիկների փոշին մաքրելուն պետք է հավակնենք։ Միհրանն ինքը ապրիլյան ողբերգությունների ժամանակ առաջին պլան գալու «հերոս» է, դա չի քննարկվում, բայց դու՝ որդեկորույսդ, որ համարյա նայել ես մարդասպանի աչքերի մեջ, որ համարյա գիտես որտեղից է եկել որդուն սպանող գնդակը, որ հաստատ գիտես, որ ոչ մի մարդ կղզի չէ, որ այստեղ՝ Հայաստանում այդպիսի մահերի վրա ձեռքեր են տաքացնում տասնյակ Միհրաններ ու Վիգեններ, դո՛ւ, որ սիրել ես, կին, ուզում ես ասել, որ Միհրանի թողությու՞նն ես։ Որ հանձին քեզ նա կարող է քառօրյայի ժամանակ մեր անզենության ու այդ պատճառով սպանված տղաների մահվան մեղքերի տակից դո՞ւրս գալ։ Մի՛ արեք նման բաներ։ Դուք փակում եք ձեր որդու հիշատակը։ Դուք Հայաստանի և մոր նոր էջ եք բացում, որտեղ ոչ Հայաստանը կա, ոչ մայրը։ Մի՛ արեք։ Միհրանին թողե՛ք իր միլիարդները։ Նա դրանցով չի բավարարվելու, նա ձեր ողբերգության մուրացկանն է, որի հանդեպ, դո՛ւք՝ Բագրատ Ալեքսանյանի մա՛յրդ, անթիվ Քրիստոսների շռայլությամբ եք փայլել։ Մի՛ արեք այդպես, մա՛յր։ Մհեր Արշակյան,Սիվիլնեթ

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am