Ես պատրաստ եմ պատասխան տալու, եկեք ստուգեք. Գագիկ Ծառուկյան
«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր Արմավիրում հրավիրված նախընտրական հանրահավաքում՝ անդրադառնալով 2015 թվականի փետրվարի դեպքերին, ասաց. «Սիրելի ժողովուրդ, ես հետ չեմ կանգնել: 2015 թվականին ժողովուրդ, հեղափոխություն էր, արյուն էր թափվելու: Ես ասել եմ իմ թիմակիցներին՝ մի կպեք, ժողովրդից արյուն չթափվի, ես պատրաստ եմ պատասխան տալու, եկեք ստուգեք, ինչ ուզում եք արեք, բայց ես չեմ ուզեցել որևիցե մեկի մատը փուշ մտներ: Եթե ես այդ մարդը լինեի, ուրեմն կասեի՝ առաջ ժողովուրդ, բայց ես ասել եմ՝ ոչ, ես մեղքի տակ չպիտի մտնեմ, իմ ժողովրդի մատից պիտի արյուն չթափի: Դուք հավատացեք այն մարդու, ով իրական կյանքում գործ ա արել, ով ժողովրդի մասին մտածել ա: Գնացեք ընտրության, ձեր ձայնը տվեք այն կառույցին, ում հավատում եք»: Ինչպես ասաց՝ անկախ նրանից, թե ո՞ր ուժը կգա իշխանության, պետք է իրականացնել «Ծառուկյան» դաշինքի ծրագրի 15 կետերը։
