77 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի աշխատանքը
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման արդյունքների համաձայն Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը։ Կարապետյանի կառավարության աշխատանքին դրական գնահատական է տվել Հայաստանի բնակչության 77 տոկոսը, ընդ որում, նրանց 31 տոկոսը միանշանակ դրական է տվել, իսկ 46 տոկոսը` ավելի շուտ դրական։ Հարցվածների միայն 12 տոկոսն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը։ «Հարցվածները Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջող աշխատանքի արդյունք են համարում գնաճի վերահսկողությունը, կադրային քաղաքականությունը, հարկային քաղաքականության փոփոխությունները, առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփոխումները»,- ասաց Վալերի Ֆյոդորովը: Կառավարության աշխատանքում բնակչության մատնանշած թերությունները հիմնականում վերաբերում են կառավարման եղանակներին, ծախսերի կրճատմանը:
