Հայաստանում Gallup-ի ներկայացուցչությունը «կոոպերատիվ Gallup է». ՕՐՕ
«Այն ցուցանիշները, որոնք ներկայացրել է Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը, բացառապես իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը «կոոպերատիվ Gallup է», իսկական Gallup-ը գտնվում է ԱՄՆ-ում: Ոչ մի կենտրոն ընտրություններից առաջ նման վարկանիշային տվյալներ չի հրապարակում: 2013-ին այդ կազմակերպությունը Րաֆֆի Հովհաննիսյանին 5 տոկոս է տվել, իսկ նա հավաքել էր 70 տոկոսը : Կարծում եմ՝ այդ հրապարակումն ուղղված է նաեւ մեր դեմ: Բնականաբար, այն ինչ նրանք ներկայացրեցին, բացառապես չի համապատասխանում իրականությանը: Երբ մենք ընտրողների հետ հադիպման ենք գնում, ավելի ակնհայտ է դառնում, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականաությանը: Դա իշխանությունների՝ նրանց դուստր ձեռնարկության ձեռագիրն է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
