Երկու քաղաքական ուժ կաշառք է տալիս. Հրանտ Բագրատյան
«Երկու քաղաքական ուժ կաշառք է տալիս: Անգամ դեպք է եղել, որ մեկը փորձել էր 2-3 տեղից փող ստանալ, գումար տվողը նրան ազնվության կոչ էր արել: Մենք ժողովրդին ո՞ւր ենք տանում և ինչպե՞ս կարող է այս ժողովուրդը վաղը պաշտպանել հայրենիքը, ես դա չգիտեմ: Բայց ուզում եմ ասել, որ կաշառքները քթներից 2-3 ամիս հետո բերելու են»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ Դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը: «Ի տարբերություն մյուսների՝ իրենք ունեն ծրագրային մոտեցում:Մեր ծրագրում աշխատավարձի բարձրացում գրեթե չի լինի, քանի որ ավելի կարևոր ենք համարում թոշակների բարձրացումը, որովհետև մենք կոլապսի առջև ենք: Որպեսզի ես աշխատավարձ բարձրացնեմ, պետք է ցույց տամ, որ ՀՆԱ-ն կարողանում եմ աճեցնել, իսկ երբ բյուջեում փողն ավելանա, ասել է, թե տորթը լինի, կմնա ինչպես կիսելը: Մեր խնդիրն է՝ զսպել նաև Կենտրոնական բանկի վայրի ախորժակը, սոցիալական քաղաքականությունն այնպես վարել, որ քիչ տեղ մնա ստվերային տնտեսությանը: Այս քայլերով մենք տարեկան 6.5-7.5 տոկոս աճ ենք ստանում»,-նշեց Հրանտ Բագրատյանը:
