Լուրջ նախազգուշացում

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանը ցուցադրականորեն հրաժարվում է ինչ-որ գործողություններից եւ որոշումներից ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին եւ բանակցային գործընթացում ի հայտ եկող միտումներին։ Նա նշեց, որ շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաեւ մի շարք կորսված հնարավորություններ։ Դվորնիկովի որակմամբ, 2016թ. ապրիլը սանձազերծեց Երեւանի ձեռքերը։ «Լավ հնարավորություն էր ստեղծվել վերսկսել բանակցային գործընթացը, դրան միացնելով նաեւ ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես թե ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվա՞ն է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է։ Կարելի է ընդհանրապես ոչինչ չանել, չլուծել սեփական խնդիրները եւ հենց ինչ որ այլ բան՝ մատնանշել Կրեմլին այն դեպքում, երբ Ռուսաստանը ցուցադրականորեն հրաժարվում է ինչ-որ գործողություններից եւ որոշումներից բանակցային գործընթացում առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների։ Մոսկվայի համար «ղարաբաղյան հարցն» այն գլխավոր հարթակն է, որտեղ կա ամբողջական համաձայնություն արեւմտյան գործընկերների հետ։ Ներկայումս դա էական ռեսուրս է, որը թույլ է տալիս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ շփման գիծ գտնել»,- ասաց Դենիս Դվորնիկովը։ Խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառելու վերաբերյալ հայտնի հայտարարությանը, Դենիս Դվորնիկովն ասաց. ««Իսկանդերի» հնարավոր կիրառության մասին հայտարարությունը լուրջ նախազգուշացում էր Բաքվի իշխող ռեժիմի համար։ Դա մեկ նպատակով արվեց՝ թույլ չտալ մասշտաբային ագրեսիայի նոր գործողություններ։ Ցավոք սրտի, հենց Ադրբեջանն է մղում նման հայտարարության։ Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին էությունից շեղում է հարցից, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան։ Դա շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա դրանք բավականին կանխատեսելի են։ Յուրաքանչյուր իրադարձություն, որն ավելորդ անգամ հաստատում է, որ Արցախը արդյունավետ եւ ամբողջական պետություն է, ագրեսիա է հարուցում։ Անհրաժեշտ է տեղում ցույց տալ, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ն ցույց տվեց, որ պատրաստ է նման «ավանդական» հարձակումների»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am