Լապշինի արտահանձման գործով դիմել են Բենյամին Նեթանյահուին

Վարչապետ և Արտաքին Գործերի նախարար Բենյամին Նեթանյահուին Երուսաղեմ, Իսրայել Ձերդ գերազանցություն, 2016 թ. դեկտեմբերին Իսրայելի քաղաքացի պարոն Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսում: Նա ձերբակալվել է Ադրբեջանի կողմից Ինտերպոլին տրված ձերբակալման օրդերի հիման վրա: Ադրբեջանի կողմից Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ, ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներում հրապարակված իր բլոգներում պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը կրում է զուտ քաղաքական բնույթ և Ինտերպոլի կանոնադրության համաձայն նա չպետք է պատասխանատվության ենթարկվի Ինտերպոլի միջոցով: Ադրբեջանում Ալեքսանդր Լապշինը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման և գտնվում է բանտում: Ի պատասխան ԶԼՄ-ների քննադատություններին՝ ադրբեջանական իշխանությունները ազատելու համար Ալեքսանդր Լապշինին առաջարկել են ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել Ադրբեջանից: Ես՝ ներքոստորագրյալ Ֆրանտիշեկ Միկլոշկոս, նույնպես Ադրբեջանում ենթարկվել եմ քրեական պատասխանատվության 2010 թ. միջազգային դիտորդական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում անցկացված պառլամենտական ընտրություններին մասնակցության համար, և հնարավոր է մեղադրանքները մինչ այժմ շարունակվում են: Իմ ձերբակալման օրդերը նույնպես տրված էր Ինտերպոլի կողմից: Բայց և Սլովակիայի հանրապետության, և Հայաստանի հանրապետության բողոքի հիման վրա Ինտերպոլը հեռացրել էր իմ անունը հետախուզվող անձանց ցուցակից, քանի որ ընդունել էր, որ իմ մեղադրանքը կրում էր զուտ քաղաքական բնույթ: Բարեբախտաբար ես Ինտերպոլի ցուցակում գտնվելու ժամանակ չեմ գնացել Ադրբեջանի հետ նման հարցերում համագործակցող երկիր: Ձերդ գերազանցություն, մենք դիմում ենք Ձեզ, որպեսզի Իսրայելը ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու նպատակով: Նրա այցը Ղարաբաղ եղել է այց մարդկանց, որոնք հերոսաբար պաշտպանել են իրենց նախնիների հողը, և նրա բլոգները հարգանք են եղել այդ մարդկանց հանդեպ: Նրա ձերբակալությունն ու դատապարտումը հակասում է Իրավունքների և Ազատությունների վերաբերյալ Գլխավոր Խարտիային: Ադրբեջանը, որպես Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ երկիր, նույնպես պարտավորվել է պահպանել Կանոնադրությունը: Ալեքսանդր Լապշինի ազատումը չի կարող պայմանավորվել նրանով, որ նա իրեն մեղավոր է ճանաչել հանցագործություններում, որոնք ինքը չի կատարել: Մենք մեր բարոյական պարտքն ենք համարում բարձրաձայնելու Ալեքսանդր Լապշինի ազատության համար: 06 մարտ 2017 Բրատիսլավա Ֆրանտիշեկ Միկլոշկո Սլովակիայի պառլամենտի պատգամավոր 1990 – 2010 Սլովակիայի պառլամենտի Նախագահ 1990 – 1992 Յան Չառնոգուրսկի Սլովակիայի հանրապետության Վարչապետ 1991 – 1992 Վլադիմիր Պալկո Սլովակիայի հանրապետության ՆԳ նախարար 2002 – 2006 Աշոտ Գրիգորյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Ռադովան Պավլիկ թղթակից, SITA գործակալություն

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am