Քաղաքացիները ում են վստահում, ում ոչ. ովքեր են առաջատարները. ցանկ
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների 98 տոկոսը հայտնել է, որ տեղյակ է երկրում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Այսօր կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը լրագրողներին ներկայացրեց հարցման արդյունքները:Նա նշեց, որ ըստ հարցման արդյունքների՝ «Ծառուկյան դաշինքն» ունի 25 տոկոս, իսկ ՀՀԿ-ն՝ 23: Հարցվողներին հարցրել են՝ վստահո՞ւմ են արդյոք այս կամ այն անձին, թե չեն վստահում: Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանին վստահում է 87 տոկոս, չի վստահում՝ 9-ը, Տարոն Մարգարյանին վստահում է 60 տոկոսը, չի վստահում՝ 25-ը, Նիկոլ Փաշինյանին 56 տոկոսը վստահում է, չի վստահում՝ 26-ը, Անահիտ Բախշյանին 48 տոկոսը վստահում է, չի վստահում՝ 16-ը: Հարցվածները ավելի շատ չեն վստահում ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ում 53 տոկոսը չի վստահում, վստահում է 33 տոկոսը, չեն վստահում նաև Հեղինե Բիշարյանին. հարցման համաձայն նրան չի վստահում 38 տոկոսը, վստահում է՝ 32-ը: ԵԼՔ-ից Արամ Սարգսյանին վստահում է 28 տոկոսը, չի վստահում՝ 35-ը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն նույնպես այս ցանկում է՝ նրան չի վստահում 60 տոկոսը, վստահում է՝ 30-ը, Ստեփան Դեմիրճյանին էլ 38 տոկոսը վստահում է, 38-ը չի վստահում: Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:
