ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
«Բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյուանվետ», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը տեղեկացրել է՝ համայնքներում դեռևս չի կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընեկերին ընտրելու մրցակցային գործելաոճը:
«Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները, և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ և անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայքներին, միաժամանակ նախարարության և մարզպետարանների միջոցով խստորեն վերահսկելով դրանց՝ գործնականում իրացումը»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը