Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ: Վարչապետի խոսքերով՝ կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը` քայլեր պետք է կատարվեն` խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին, և ներգրավել ցածր դրույքաչափով վարկային միջոցներ:
Այդ խնդիրները համակարգելու համար վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության` 2011 թվական հունիսի 30-ի համապատասխան որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները: Երրորդ՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ, հստակեցնել գետերի ցանկը, որտեղ, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով, արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: Չորրորդ՝ համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ, մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հինգերորդ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:
Կարեն Կարապետյանը նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում, համագործակցելով գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար, երկրորդ՝ ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վեր հանել առկա խնդիրները, ուսումնասիրել գործող և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով, հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավման ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունները:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը