«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վերջերս հեռուստատեսություն հարցազրույցի պետք է գար ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ, բայց նրանից կես ժամ առաջ եկավ այդ գործչի թիկնապահը և հետաքրքրվեց, թե որտեղ է մտնելու և որտեղից է դուրս գալու իր «պաշտպանյալը»։ Որքան գիտեմ՝ կուսակցությունների ղեկավարներին օրենքով թիկնապահներ չեն հասնում, բայց եթե նույնիսկ հասնում են, ինձ թվում է, որ թիկնապահներ ունենալը իրական կյանքից և ժողովրդից կտրված լինելու նշան է։ Թիկնապահով ման եկողի շուրթերից՝ «ով տառապյալ ժողովուրդ, վայ արտագաղթ, վայ, աղքատություն, վախ, անդունդի եզրին ենք» արտահայտությունները անկեղծ չեն հնչում։ Ճիշտ այդպես, ինչպես այդ բառերը համոզիչ չեն արտաբերվում 10 հազար դոլարանոց մուշտակ հագած տիկնանց շուրթերից։
Ոչ, ես դեմ չեմ, որ լինեն հարուստ մարդիկ, նույնիսկ դեմ չեմ, որ նրանք օրենքի շրջանակներում զբաղվեն քաղաքականությամբ։ (Ուրիշ հարց, որ պետք է արգելել ոչ միայն բիզնեսի և քաղաքականության, այլևս բարեգործության և քաղաքականության համատեղումը)։ Բայց այստեղ խոսքն աչքածակության, երկրորդական, արտաքին դրսևորումներով ինքնահաստատվելու մասին է։ Այդ՝ առաջին հայացքից երկրորդական մանրուքները խոսում են մարդու արժեքային համակարգի մասին՝ ինչով է նա ապրում, ինչի է ձգտում, ինչի համար է նրան պետք իշխանությունը կամ, տվյալ դեպքում, պատգամավորական մանդատը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը