Ամերիկայի Ձայն
WikiLeaks կայքն այս շաբաթ գաղտնի տեղեկությունների հազարավոր էջեր հրապարակեց: Տեղեկություններ, որոնք կայքի գնահատմամբ բացահայտում են Կենտրոնական հետախուզական գործակալության առցանց գործողությունները:
«Մեր առջեւ կանգնած առցանց վտանգները հսկայական են», – Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին խնդրին անդրադառնալիս լավատեսորեն չեր տրամադրված, – «Մենք մարդկային պատմության ամենամեծ վերափոխման շեմին ենք, մեր կյանքը աննկարագրելի փոխվում է»:
«Ամերիկայի Ձայն»-ին չի հաջողվել պարզել անկախ աղբյուրներից, թե որքանով է WikiLeaks-ի հրապարակած 8,771 փաստաթուղթն իրական, սակայն անվտանգության փորձագետները կասկած չունեն, որ տեղեկությունների մեծ մասն իրական է.
«Ես քիչ առաջ եմ խոսել նախկին հատուկ գործակալի հետ եւ նրա խոսքով ամեն ինչ շատ վատ է: Հավանաբար գործակալության ներսում լուրջ քննություն է իրականացվելու եւ որոշ մարդիկ կազատվեն աշխատանքից»:
Ջեյմս Քոմին հիշեցնում է, որ առցանց անվտանգությունն այսուհետ առաջնային դեր պետք է գրավի.
«Աշխարհը փոքրացել է, բոլորիս դարձնելով անմիջական հարեւան»:
WikiLeaks կայքի հաղորդմամբ, հրապարակված տեղեկությունները ստացվել են ԱՄՆ-ի հատուկ ծառայություններում նախկինում աշխատող համակարգչային անվտանգության մասնագետներից: Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակումների մեղադրանքների հետաքննության ընթացքում, WikiLeaks-ի այս հրապարակումները կարող են մեծ վնաս հասցնել այժմ խոցելի վիճակում գտնվող ամերիկյան հատուկ ծառայություններին:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը