Մարտի 8-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը անցկացրեց Շենգավիթ վարչական շրջանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը նախ կոչ արեց հանրությանը զերծ մնալ ընտրակաշառքից: «Ընտրեք այն ուժին, որը կաշառք չի բաժանում։ Այդ ուժից դու կարող ես վաղը պահանջել, իսկ այն ուժից, որը կաշառքով է քո ձայնը առնում, վերջ, դու նրանից ոչինչ չես կարող պահանջել։ Ես հավատում եմ, որ ՀՀ քաղաքացիները կաշառքին ասելու են՝ ոչ»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում շնորհավորեց կանանց տոնի կապակցությամբ: «Ես երբեք չեմ ցանկանում առանձնացնել՝ կանանց իրավունքներ, տղամարդկանց իրավունքներ: Ես չեմ ցանկանում, որ լինի կանանց իրավունքները պաշտպանող մեկ օր կամ միամսյակ: Չեմ սիրում այդ միամսյակ կոչվածը: Տարին 12 ամիս ցանկացած կին կարիք ունի ուշադրության և հոգատարության, նույնպես և տղամարդը, ոչ մի խտրականություն չեմ ցանկանում տեսնել մարդու իրավունքի տեսակետից»,- ասաց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը