ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։ Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։
Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին սերն ու հավատարմությունը, օջախն ու ընտանիքը։
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։
Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։ Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար, որ պահում ու պահպանում եք մեր ընտանիքները, որ
մեր ազգի համար կիրթ ու հայրենասեր զավակներ եք դաստիարակում, որ նեցուկ եք մեզ բոլոր օրերին:
Հավասար հնարավորությունների մեր դարում պակաս կարևոր չեն նաև ձեր մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր երկրի
արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:
Թող ձեր կյանքում միշտ գարուն լինի՝ ծաղիկներով զարդարված, և թող գարնանային այս գեղեցիկ տոնի տրամադրությունն ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում։
Ցանկանում եմ ձեզ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն, վառ ու արևոտ տրամադրություն, ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։ Մենք հպարտանում են ձեզանով ու սիրում ենք ձեզ»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը