Արդյոք Մխիթարյանը դաշտ դուրս կգա՞
«Դժվարանում եմ հավատալ, որ մենք վաղը պետք է խաղանք այս դաշտում: Եթե, իհարկե, սա կարելի է դաշտ անվանել: Չգիտեմ՝ ինչ կազմով և ինչպես պետք է վաղը խաղանք: Չգիտեմ՝ արդյոք Մխիթարյանը կխաղա՞, թե՞՝ ոչ: Ես կարծում էի՝ մենք կխաղանք ավելի համապատասխան պայմաններում: Նման իրավիճակ եղավ նաև Չինաստանում, և մենք հրաժարվեցինք խաղալ: Բայց, երևում է, վաղը մենք ստիպված կլինենք խաղադաշտ դուրս գալ և խաղալ»,- «Чемпионат. com»-ի փոխանցմամբ,«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում նաև խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ դաշտ դուրս գալու հավանականության մասին:
