«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց,որ վերլուծաբաններ Դմիտրի Կիսելյովի և Վլադիմիր Սոլովյովի այցը Հայաստան պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանը նկատում է Հայաստանում իր ազդեցության թուլացում և փորձում է քավության նոխազներ գտնել, մեղադրել օտարերկրյա գործակալներին, անհատներին:
«Եթե կան հակառուսական տրամադրություններ, ապա դա հրահրում է հենց Ռուսաստանը՝ իր քայլերով և գործողություններով: Առաջին հերթին՝ երկիր, որը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, երկրորդ, որ տնտեսական առումով պարզապես կեղեքում է Հայաստանը: Ռուսաստանը սահմանի վրա իր իսկ դուստր կազմակերպությանը վաճառում է գազ, որը կրկնակի ավել գնով վաճառվում է ՀՀ բնակիչներին»,- ասաց նա:
Ռուս լրագրողների այցը կապ ուներ Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցի և Սերժ Սարգսյանի՝ ԵՄ- ի հետ հարաբերությունների զարգացման հայտարարության հետ հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Այս այցը պայմանավորված է նաև նրանով, որ իրենք ուզում են ցույց տալ, որ Արևմուտքի օգնությունը ձեզ համար չէ, և ինչ-որ տեղ էլ սպառնալիքներ են հնչեցնում»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը