«Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու և ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել»,-ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ իր տպավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է. «Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա մի անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել և ով առաջինը կրակ արձակել: Նախորդ տարվա ապրիլին բազմաթիվ զոհեր եղան և մինչ օրս զոհերի թիվը հստակ չէ»: Ջեյմս Ուորլիքի խոսքով, հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում. «Ստատուս քվոն կայուն չէ, այն էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը, մինչդեռ խաղաղությունը կփոխի ամեն ինչ, այն կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում այն կբերի տնտեսական աճի ՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով»: Նախկին համանախագահի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է. «Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու: Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»: Համապարփակ կարգավորումը բազմաթիվ գործոններից է բաղկացած և դրանք բոլորն էլ պետք է մշակվեն, հիշեցնում է նախկին դիվանագետը. «Երկու նախագահներն էլ պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության: Կարևոր է հասկանալ, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է խոսվի նաև Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»: Խոսելով Պետքարտուղարությունից հեռանալու իր որոշման մասին, Ջեյմս Ուորլիքը, ով այսօր Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերության ներկայացուցիչն է, նշեց, որ պարբերաբար կարոտում է դիվանագիտական աշխատանքը. «Իմ կարիերայում և կյանքում եկավ մի ժամանակ, երբ Պետքարտուղարության համար 30 տարուց ավելի աշխատելուց հետո ես ցանկացա տեղափոխվել մասնավոր ոլորտ»: Դեսպանը հիշեցնում է, որ նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սառեցման տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնաց Վաշինգտոնի եւ Մոսկվայի սերտ համագործակցության ոլորտ. «Իմ նախկին ռուս գործընկեր, համանախագահ դեսպան Պոպովին ես համարում եմ ոչ միայն գործընկեր, այլև ընկեր»: Չնայած բոլոր դժվարությունների, Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է խաղաղություն հաստատել. «Տարածաշրջանի բնակչությունն արժանի է խաղաղության: Այժմ եկել է ժամանակը և եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը