Էքստրեմալ իրավիճակներ, բազմաչարչար ստեր , ով ինչ ունի տալ-ստանալու

Քարոզչամեկնարկը տրված է, ընտրարշավին մասնակից քաղաքական ուժերը դուրս են եկել մարաթոնյան վազքի, ոմանց դեպքում այդ ընթացքը դառնում է քարերը հավաքելու ժամանակ, մյուսի դեպքում՝ փորձության մի նոր շրջան, կան եւ այնպիսիք, որոնց պայքարը իշխանության հովանու տակ տեղ ունենալու կռիվը չէ ու ի հեճուկս շատ շատերի համարձակ հայտարարում են իշխանափոխության մասին: Ու չնայած մեզանում նապընտրական քարոզարշավներից ստացած տպավորությունը խաբուսիկ է, որովհետեւ իշխանությունը այնպես է խորացրել վախի մթնոլորտը, որ դժվար է ճշգրիտ պատկերացում կազմել, մարդկանց համակրանքի մասին այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի նկատմամբ, որպես կանոն մարդկանց ստվար զանգվածներ խուսափում են գլխացավանքի մեջ հայտնվել, դուրս գալ փողոց, հանդիպել ընդդիմադիրների հետ՝ կանխատեսելով դրանից սպսավող վտագները, սակայն 2017-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկային երկու օրերին մի տխուր օրինաչափություն է նկատվում ընդդիմադիրների նկատմամբ անվստահության հանգույն: Մարզերում եւ Երեւանում քարոզչություն անողների հետ մարդիկ իշխանությանը հավասար ընդդիմադիրների նկատմամբ անվստահության մասին են խոսում: Այս առումով բավականին հեռատես է գտնվել քաղաքական դաշտի ամենաօգտագործված կուսակցությունը ՝ՀՎԿ-ի անվանափոխված ՕԵԿ-ը ի դեմս ղեկավար Արթուր Բաղդասարյանի: Բազմաչարչար այս գործիչը նախընտրել է անվտանգ քարոզչության ճանապարհը՝ դահլիճային հանդիպումներ, որտեղ մուտք չեն ունենա անցանկալի անձինք ու փիս-փիս հարցեր էլ չեն հնչի՝ տեղ բացելով մի քանի ընտրություններ գլորած ճռճռան խոստումներին՝ ավանդների վերադարձ, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում, աշխատատեղերի բացում եւ այլն եւ այլն: Ու քանի որ գեղից մարդ չկա, Արթուր Բաղդասարյանը կարող է մի քիչ էլ չափն անցնել . «Այն որ վատ է, բոլորս գիտենք, բոլորն են դժգոհ, բայց այդ դժգոհները պետք է հասկանան, որ պետք է մի բան անեն, որ այս երկրում մի բան փոխվի: Շատերն են այսօր հեղափոխությունից խոսում, մենք ինչ ենք ասում՝ եղբայր արի մի հատ քո ուղեղում հեղափոխություն արա, քո գլխի, հոգու մեջ, ի վիճակի՞ ես մի անգամ գնաս, ճիշտ քվեարկես, ճիշտ ընտրություն անես՝ հանուն այս երկրի փոփոխության» հոխորտում է Բաղդասարյանը, ում գլխին ու հոգուն են նախեւառաջ հեղափոխություն հարկավոր՝ հասկանալու համար, որ նույն գետը հազար անգամ հնարավոր չէ, որ վստահության քվեն դավաճանած քաղգործիչը ճշտի ու ճշմարտացիության մասին դասեր տալոից առաջ նախ ինքը պետք է դրանք սերտի: Նախանձելի վիճակում չէ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը Կոտայքի մարզում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, որի նախընտրական ծրագրի հիմքում ընկած է Արցախի հակամարտության լուծման «խաղաղության ծրագիրը», ասել է թե՝ փոխզիջումների վրա հիմնված «Մադրիդյան սկզբունքները», միանշանակ չեն ընդունել: Լեւոն Զուրաբյանի համոզելու փորձերը, թե Չարենցավանը ժամանակին հայտնի էր արդյունաբերական հզոր ներուժով, որից այսօր ոչինչ չի մնացել: Ու այդ ամենի, եւ առհասարակ՝ ՀՀ-ի զարգացման համար ՀՀ-ն պետք է հասնի խաղաղության, լուծի Արցախյան հակամարտության հարցը, որպեսզի դուրս գա շրջափակումից, քանզի մրցունակ չէ միջազգային ասպարեզում՝ երկու կողմից շրջափակված լինելով, զուր են անցել: «Մեր պապերը մեր համար սարքել էին 12 գործարան, բայց դուք քանդեցիք», եղել է հանդիպման եկածներից մեկի արձագանքը: Փոխզիջումների առնչությամբ մեկ ուրիշն էլ առարկել՝ «հողը պահել է պետք»: Լեւոն Զուրաբյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ իրենց ծրագիրը հենց հողը պահելու ծրագիրն է. «Մենք Ղարաբաղն ազատագրել ենք, բայց այն պահպանո՞ւմ ենք…մեր կարծիքով՝ այսպես չենք պահպանում, այլ կորցնում ենք: Եթե ուզում ենք հողը պահպանենք, պետք է արագ գնալ խաղաղության պայմանագրին: Քանի դեռ փխրուն զինադադարի վիճակ է, հողը վերջնական ազատագրված չէ»: Ցավալի է, որ համաժողովրդական շարժում բարձրացրած ուժի համար հայաստանյան խնդիրների տրամագիծը անցած տարիներին այնքան են նեղացել՝ մոտենալով Սերժ Սարգսյանի համար արցախյան հիմնախնդրի հարցով ընդունելի տարբերակին, սակայն կա այն, ինչ կա... Իր ամպլուայի մեջ է նաեւ Ելք դաշինքը ու հատկապես էքստրիմի սիրահար Նիկոլ Փաշինյանը, Ելք-ի լիդերները քարոզչության տարբեր ուղղություններ են բռնել, ակտիվ լուսաբանվում է հատկապես Փաշինյանը, ով էքստրեմալ վիճակներ է ստեղծում նաեւ իշխանության համար: Օրինակ նա մեկնարկը տվեց իր ոխերիմ հակառակորդ Սամվել Ալեքսանյանին պատկանող Սիթիներից մեկում՝ Երևանի Ավան համայնքում.«Որևէ մեկը չի կարող որոշել ձեր փոխարեն, եթե դուք ուզում եք, որ Հայաստանում լինեն փոփոխություններ, տվեք մեզ այդ մասին ձեր վստահության քվեն և մենք ձեր ակնկալած փոփոխությունները կդարձնենք իրականություն»,- հայտարարեց Փաշինյանը:Այս համայնքն ընդգրկող ընտրատարածքում առաջադրվել են ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգական Ռոբերտ Սարգսյանը: Վերջինիս նախընտրական շտաբի մուտքի առաջ էլ «Ելք»-ի գոյության մասին հայտարարեց դաշինքի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանը.«Մենք համոզված ենք, որ էն ճանապարհը, որով դուք գնում եք, ոչ թե ելք է, այլ ավելի է խորացնում փակուղին, բայց ես գիտեմ՝ այդ գազի կրծքանշաններով մեր բազմաթիվ քաղաքացիներ ընտրելու են «Ելք»-ը»: Իհարկե, իշխանության ստեղծած վախի մթնոլորտում այսպիսի հերոսություններով կարելի է հպարտանալ, բայց դրանք բավարար չեն ընտրությունների ելքի համար: ՏԻՄ ընտրությունները ամիսներ առաջ ցույց տվեցին, որ արդյունքները ոչ թե ճարտար հայտարարություններից ու համացանցային ակտիվությամբ են ձեւավորվում, այլ տարածքներում տքնաջան աշխատանքով: Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am