Պատրաստ ենք ապահովել բարենպաստ ներդրումային հնարավորություններ. Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում այսօր հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը աջակցում և նպաստում է ֆրանսիական ձեռնարկությունների գործունեությանը` նման հանդիպումների միջոցով ձեռնարկությունների համար հնարավորություններ ստեղծում ծանոթանալու և պայմաններ ապահովելու իրենց ծրագրերի իրականացման համար, իսկ այլ երկրներում գործող ֆրանսիական ձեռնարկություններին` հյուրերի առջև բարձրացնելու իրենց հ տաքրքրող հարցերն ու խնդիրները` լուծումներ գտնելու ակնկալիքով: Նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման ավարտին ՄԵԴԵՖ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Տաշիր ընկերությունների խմբի», «ՀԷՑ» ՓԲԸ-ի և «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդույթ դարձած, մեր երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված այս միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ընկած են ոչ միայն մեր քաղաքական, այլ նաև տնտեսական բնույթի հարաբերությունների հիմքում: Սա մեզ վստահություն է ներշնչում, որ կողմերը կարող են ապահովել բավականաչափ խոշոր ու հավակնոտ տնտեսական ծրագրերի իրականացում: Հարգելի՛ գործարարներ, Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է լուրջ ձեռքբերումներ: Այսօր մենք ունենք կայուն զարգացող, համաշխարհային տնտեսության հաճախ անկանխատեսելի փոփոխություններին արդյունավետ դիմակայող Հայաստան: Տարածաշրջանում վերջին զարգացումները, որոնք ուղեկցվեցին տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ և ազգային արժույթների կտրուկ արժեզրկմամբ, ապացուցեցին Հայաստանի վարած հարկաբյուջետային և ֆինանսավարկային քաղաքականության կենսունակությունը: Այն մշտապես բարձր գնահատականի է արժանանում մեր միջազգային գործընկերների կողմից, և դրա շնորհիվ է այսօր երկրո մ ապահովվում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր: Երկրում հաջողությամբ իրականացվող տնտեսական քաղաքականության մասին են վկայում նաև միջազգային հեղինակավոր վարկանիշները, որոնցում Հայաստանը տարեցտարի կայուն առաջընթաց է գրանցում: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» զեկույցի՝ գործարարությամբ զբաղվելու պարզության տեսանկյունից Հայաստանն աշխարհում 38-րդն է, իսկ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ այս տարի ապահովելով միանգամից 21 կետով առաջընթաց։ Հասկանալի է, որ լին ւմ են դեպքեր, երբ տարբեր վարկանիշներում երկրների զբաղեցրած ոչ նպաստավոր դիրքերն այնքան էլ որոշիչ դեր չեն խաղում ներդրումների համար: Մասնավորապես, էներգետիկ ռեսուրսներով հարուստ հարևան երկրի՝ Ադրբեջանի պարագայում գերշահույթներ ստանալու ակնկալիքը, կարծես, երկրորդական պլան է մղում երկրի տնտեսության իրական վիճակն արտացոլող գնահատականները: Իհարկե, կայուն տնտեսական աճի համար միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ: Երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից մեզ համար առաջնահերթ են երկրում գործարար և ներդրումայ ին միջավայրի շարունակական բարելավումը, մարդկային կապիտալի զարգացումը, համապատասխան ինստիտուտների կատարելագործումը: Այս տեսլականով առաջնորդվեցինք նաև, երբ ձեռնարկեցինք Հայաստանում սահմանադրական բարեփոխումները, որ ընդունվեցին 2015 թվականի դեկտեմբերին: Նոր Սահմանադրությամբ մենք ո՛չ միայն առանցքային փոփոխություններ կատարեցինք մեր պետական կառավարման համակարգում՝ անցում կիսանախագահականից լիարժեք խորհրդարանական համակարգի: Մեր խորին համոզմամբ՝ այդ փոփոխությունները նաև իրենց դրական ազդեցությունը կունենան երկրի տնտեսական կյանքի աշխուժության տեսակետից: Նոր Սահմանադրությամբ հատուկ շեշտադրվում են ազատ տնտեսական մրցակցությանը, գործարար միջավայրի բարելավմանը և ձեռնարկատիրությանը խթանելու ուղղված դրույթները: Չունենալով ելք դեպի ծով և էներգետիկ պաշարներ, գտնվելով շրջափակման մեջ երկու հարևան երկրների կողմից՝ մենք երբեք չընկրկեցինք դժվարությունների առջև: Հակառակը` դրանք դարձան մեր ժողովրդի ստեղծագործ միտքն ու հնարամտությունը զարգացնելու շարժիչ ուժը: Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը դարձել է նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են սպասված արդյունքը: Այս ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրում է միջինը 20-25% աճ, իսկ վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է շուրջ 4%: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Եվ որքան էլ մեր երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները ամենևին գոհացուցիչ չեն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական օրակարգի ընդգրկումը, մեր երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժը չպետք է ծառայեցվի միայն առևտրային կապերի ամրապնդմանը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, և պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ: Այս տեսանկյունից կուզենայի հատուկ ընդգծել Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսման և պաշտպանության բարձրացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը։ Այսպես, իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսված է օրենսդրորեն ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրո ներին տրվող երաշխիքները, գործարարներին հնարավորություն տալ օգտվելու Հայաստանում գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման առավել կատարելագործված մեխանիզմներից։ Ստեղծվում են իրավական հիմքեր պետություն-մասնավոր հատված գործընկերության հնարավորությունների ընդլայնման համար։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ շարունակաբար կրճատվում և պարզեցվում են համապատասխան ընթացակարգերը, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտներում։ Լուրջ քայլեր են արվում արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման ուղղությամբ: Մեր կողմից մշակված ռազմավարությունը շեշտադրում է արտահանման ավելացումը, քանզի այն կարող է լինել հետագա կայուն տնտեսական աճի շարժիչ ուժը: Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի սահմանափակ ներքին շուկան ընդլայնելու ուղղությամբ: Երկու տարի է, ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը: Այն ստեղծել է տարողու նակ, շուրջ 170 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների։ Օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի հետ ազդարարեցինք Եվրոպական միության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Նոր իրավական փաստաթղթում տնտեսական բաղադրիչի առկայությունը ոչ միայն հայ, այլ նաև եվրոպացի գործարարների համար տնտեսական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ է բացում: Ավելին, համաձայնագրով նախատեսվող հնարավորությունները ճիշտ և լիարժեք օգտագործելու պարագայում ԵՄ և ԵԱՏՄ տնտեսական ներ ուժը կարող է փոխադարձաբար ծառայեցվել միմյանց շահերին։ Իրանի հետ մեր ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Հայաստանով է անցնում նաև Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ և ամենաապահով տարանցիկ ուղին: Հարգելի՛ գործարարներ, Համաժողովին ներկա այս ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն գործնականում կնպաստի մեր երկրն րի նոր հնարավորությունների բացահայտմանը և առկա համագործակցության ձևաչափերի օգտագործման լավագույն բանաձևի դուրսբերմանը։ Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում, իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները: Մեր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ավելի հանգամանալից կներկայացնի համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները, նա կառաջարկի նաև կոնկրետ ծրագրեր: Մ աղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am