Հայտնի է ԱԱԾ-ի պետի անունը
Վաղը՝ փետրվարի 11-ին, լրանում է ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ վերջերս ԱԱԾ մի քանի թեկնածուի անուն էր շրջանառվում՝ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյան, Շիրակի մարզպետ Ֆելիսք Ցոլակյան, բայց մեր տեղեկություններով արդեն որոշված է ու ԱԱԾ նոր պետը կլինի վերջերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը: Ըստ իշխանական շրջանակների պնդումների` ԱԱԾ-ի պետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ Գորիկ Հակոբյանը մնալու է ԱԱԾ-ում: Հակոբյանի նոր պաշտոնը, ըստ նույն տեղեկությունների, կոչվելու է ՀՀ Նախագահի ներկայացուցիչն ԱԱԾ-ում:
