Պարզվել է Հալաբյան փողոցում «06»-ի մեջ հայտնաբերված 30-ամյա երիտասարդի մահվան պատճառը. տեսանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Հալաբյան փողոցի վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացած Օ. Ամարյանը մարտի 5-ին իր հորեղբոր թոռան՝ համագյուղացի, 30-ամյ Քյարամ Հաջոյանի հետ այցելել է Կոտայքի մարզ Արզնի գյուղ, որտեղ 2-րդ թաղամսում գտնվող կիսաքանդ շինությունից էլեկտրական մալուխներ գողանալու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է։ Նրան այնտեղից Ք. Հաջոյանը նշված ավտոմեքենայով տեղափոխել է Երևան և թողել Հալաբյան փողոցի վերջնամասում գտնվող կանգառի մոտ, իսկ հետո հեռացել նշված վայրից։ Փաստի առթիվ քննիչ Ա. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 109 հոդվածի հատկանիշով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։ Դշված վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի, բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել էին Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանի դին։ Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնել էր, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք, իսկ ավելի մանրամասն դիակի փորձաքննություն անցկացնելու համար տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանը նշանակել էր մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am