Վազգեն Ռշտունին՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
Դատական համակարգում կադրային փոփոխություններ են սպասվում: Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Քրեական Վերաքննիչ դատարանի նախագահ կնշանակվի Վազգեն Ռշտունին, ով այժմ Քրեական Վերաքննիչ դատարանի դատավորներից է: Վազգեն Ռշտունին եղել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Քրեական Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից:
