«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թեեւ գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ցուցակը, սակայն չի մասնակցում նախընտրական հանդիպումներին: Երեկ Կոտայքի մարզում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանդիպմանը չկար նաեւ ցուցակի երկրորդ հորզիոնականը զբաղեցնող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա նոր մարտավարություն է: «Լեւոն Տեր-Պետրոսյանի մի հոդվածը, մի ելույթը հազարապատիկ ավելին է, քան Ձեր ասած՝ տեղում մի հատ հանդիպումը, ու եկեք խոստովանենք, որ այսօրվա նախընտրական փուլի թիվ մեկ թեման խաղաղության ծրագիրն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած, այսինքն՝ ինքն է որոշում իր մասնակցության ֆորմատը»,- մեկնաբանեց նա: Ինչ վերաբերում է «Գելափ»-ի վերջին հարցումներին, թե ընտրապայքարում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, երկրորդը՝ ՀՀԿ-ն, Մանուկյանը նշեց. «Ե՞րբ է «Գելափ»-ը ճիշտ ասել որ, ե՞րբ է տեղական ֆինանսներով եւ տեղական քաղաքական պատվերով աշխատող կառույցը անաչառ ներկայացրել պատկերը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը