«Սագմար» ՓԲԸ-ն, որի գործունեությունը կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ 2015 թվականի մարտի 18-ին ընկերության անունով հորատող մեքենա է արտահանվել այլ երկիր, սակայն ժամկետը լրանալուց հետո ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը չի կատարել անհրաժեշտ վարաձևակերպումը։ Այդ թերացման հետևանքով պետական եկամուտների կոմիտեն «Սագման» ՓԲԸ-ին տուգանել է շուրջ 10 միլիոն դրամի չափով։
Թերթը նշել է, որ 2016 թվականին «Սագման» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։
«Իսկ ընկերության տնօրինությունն էլ որպես աշխատավարձերի ուշացման պատճառ նշել էր այն փաստը, որ ՓԲԸ-ի հաշիվները 2015թ.-ի ամռանը հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերված 950 մլն դրամի հոնորարի պարտքի պատճառով ֆինանսների նախարարության կողմից կալանքի տակ են։ Այնպես որ, Սուրիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը գտնվում է շատ վատ վիճակում», - գրել է թերթը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը