«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ քննչական պետական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը ցանկանում է ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո իր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որևէ պաշտոն ձեռք բերել:
Աղվան Հովսեփյանը շտապում է եղբոր գործերը կարգավորել, քանի դեռ ունի այդ հնարավորություններն, ու քանի դեռ իշխանություններն իրեն էլ չեն ուղարկել թոշակի:
«Ես դեռ պատգամավոր եմ և կարող եմ իմ հարցերը լուծել», - թերթի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը չի համաձայնել վերոնշյալ տեղեկության հետ: Հայտնի է, որ Ռուբեն Հովսեփյանն ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության համամասնական ռեյտինգային ցուցակում, և այդ հանգամանքն արդեն մեկնաբանել է իր ցանկությամբ՝ նա հայտարարել է, որ թեև չի ուզում քաղաքականությունից դուրս գալ, բայց պատգամավոր էլ չի ուզում լինել:
Հարցին՝ որտե՞ղ է ցանկանում աշխատել ընտրություններից հետո, նորից ՏԻՄ մարմիններո՞ւմ, թե՞ այլ օղակում, պատասխանել է. «Որտեղ ինձ կտեսնեն, չեմ կարող ասել»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը