«Ռոսսելխոզնադզորը» ներողություն է խնդրում
ՌԴ Կրասնոդարի երկրամասում և Ադիգեյա Հանրապետությունում «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցչությունը ներողություն են խնդրում երեկ հրապարակված այն տեղեկատվության համար, որ Հայաստանից ներկրվող տոմատի խմբաքանակում հայտնաբերվել է հարավաֆրիկյան տոմատի ցեց: Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Կան կասկածներ, որ տվյալ խմբաքանակն ուղարկվել է այլ երկրից կեղծ փաստաթղթերով: Ներկայումս ընթանում է փաստաթղթերի ուսումնասիրություն»:
