«Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոնով: Մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետությունում մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են». գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Իրանցի զբոսաշրջիկների հոսքի հետ մեկտեղ Հայաստանում ամեն տարի այդ օրերին արձանագրվում է դրամի բավականին կտրուկ արժևորում: Զբոսաշրջիկները իրենց հետ Հայաստան են բերում մեր շուկայի մասշտաբներով զգալի ծավալների արտարժույթ, և շուկան գերհագենում է արտարժույթով և հանգեցնում դրամի արժևորմանը: Օրինակ՝ անցած տարի մարտի երկրորդ տասնօրյակում մեկ դոլարի գինը 490 դրամից նվազել էր մինչև 479 դրամ: Իսկ 2015-ի նույն օրերին մեկ դոլարի գինը 481 դրամից նվազել էր 471 դրամ: Այսինքն` մարտի կեսերին ընդամենը մի քանի օրվա կտրվածքով դրամը ավանդաբար արժևորվում է 2-2.5 տոկոսով: Սա դրական նշանակություն ունի մեր տնտեսության համար», - գրել է թերթը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը