Ծածկադմփոց. Մուրադ Մուրադյանին պատժել խոստացող Արայիկ Գրիգորյանը զենքերը վայր է դրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հավանաբար հիշում եք՝ նախընտրական առաջին լուրջ միջադեպը գրանցվեց Արարատի մարզում. փետրվարի 23-ի գիշերը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ Արայիկ Գրիգորյանը, խախտելով պայմանավորվածությունը, շտաբ էր բացել մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածու  Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին, նա էլ հրահանգել էր հարձակվել ու ծեծի ենթարկել Գրիգորյանի շտաբի պատասխանատուին: Արդյունքում` Սամվել Հակոբյանը մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվեց նախ՝ Մասիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանները փութաջանորեն հետաքննում էին տեղի ունեցածը, սակայն այդպես էլ «հանցանք չգտան»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առիթով իրականացված քննությունն ավարտվել է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ որոշում կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Պատճառը, իհարկե, բողոքի բացակայությունն է: Այսինքն՝ Արայիկ Գրիգորյանը, որ միջադեպի օրը հրապարակավ խոստացել էր պատժել «Մուրադիկին», ոչ միայն վայր է դրել զենքերը, այլև հրահանգել իր թիմակից Սամվել Հակոբյանին, որ հանկարծ չբողոքի իր գլխին մոտ 6 հարված հասցնելու առիթով: Ենթադրվում է, որ այս ճակատագրին կարժանանան նաև այս օրերին ՀՀԿ-ականների մասնակցությամբ արձանագրված մյուս նախընտրական միջադեպերը նույնպես: Իսկ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանի խոստումը` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, իրականում գոյություն չունի: Պարզապես երևույթները ծածկադմփոց են անում՝ փորձելով ջրից չոր դուրս բերել իրենց կուսակիցներին: Տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նույն «հանդուրժողականությունը» կդրսևորեն նաև ընտրակեղծարարների նկատմամբ»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am