Ալի Խամենեին ներում է շնորհել հազարից ավելի կալանավորների
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամանագիր է ստորագրել Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ, որը երկրում նշվում է փետրվարի 11-ին, հազարից ավելի կալանավորների ներում շնորհելու մասին:
Այս մասին տեղեկացնում է Ալի Խամենեիի մամուլի ծառայությանը:
«Իրանի իսլամական հեղափոխության փառապանծ հաղթանակի նախօրյակին Իսլամական Հանրապետության ղեկավարն ու հոգեւոր առաջնորդը փետրվարի 10-ի երեկոյան համաձայնել է 1059 դատապարտվածների համաներման վերաբերյալ դատական իշխանության առաջարկին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Այդ դատապարտվածների համաներման մասին խնդրագիրը այաթոլլա Ալի Խամենեին ուղարկել էր Իրանի Գերագույն դատարանի նախագահ Սադեկ Ամոլի Լարիջանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: