« Ելել ենք պայքարի՝ հանուն ժողովրդի։ Մեր կյանքով, մեր փորձով ինչ-որ բանի հասել ենք՝ հեղինակության, արժանիքների, և կարող ենք կողքից նայել, թե ինչպես է ժողովուրդը մաքառում, ինչպես է ժողովուրդը տանջվում։ Բայց մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև այն խոսակցությունները, թե դու զինվորական ես, դու պետական գործիչ ես, կառավարման համակարգում ես եղել, քեզ պե՞տք է այս ամենը։ Այո՛, պետք է այս ամենը, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ »,- Դիլիջանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը :
Սխալ ունենալն այնքան էլ մեծ հանցագործություն չէ, բայց դա չվերագնահատելը, չվերացնելը նման է մարտից հետո զորքն անտեր թողնելուն։ Մի ձեռքը ծափ չի տալիս, և միայն ժողովուրդը կարող է իշխանափոխություն անել, ազնիվ քվեարկությամբ ընտրել այն ուժին, որ երկիրը դուրս կբերի այս դժվար իրավիճակից։ Հարկավոր է ազատություն վախից՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթության մեջ, որպեսզի ժողովուրդն ազատ արարի, ինչպես նաև պետք է ազատություն կարիքից, որին կարելի է հասնել միայն տնտեսական զարգացման արդյունքում,ասաց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը