Մոուրինյոն`Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին
Ակումբի պաշտոնական կայքը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին:Նա հույս ունի, որ 28-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Չելսի»-ի հետ հանդիպմանը: «Նա չէր ապաքինվել «Բորնմութ»-ի դեմ հանդիպման համար: Հավատում եմ, որ շաբաթվա ընթացքում, մասնավորապես հանգստյան օրերին, նա իրեն լավ կզգա և խնդիրներ չենք ունենա»,- ասել է Մոուրինյոն:
