Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից: Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին և մարզիկին:
