Տպավորություն է ստեղծվում, թե Քոչարյանը լուսնից է իջել Հայաստան։ Ինչո՞ւ, որովհետև այսօրվա ոեյտինգայինները իր իսկ կառավարման տարիներին առաջադրվում էին մեծամասնական ընտրակարգով ու այսօր գործող մեխանիգմների արդյունքում՝ էլի դառնում էին պատգամավոր։
Դեռ մի բան էլ ավելին՝ այսօրվա ռեյտինգայիններից շատերը Քոչարյանի ցուցումով էին հանգրվանում իշխանական կուսակցությունների ընտրական ցուցակներում ու էլի դառնում էին պատգամավոր։ Հիմա՝ ի՞նչն է զայրացրել Քոչարյանին, կամ ինչո՞ւ է նա վերստին անդրադարձել նոր ընդունված Սահմանադրությանը։ Երեւի գլխավոր պատճառն այն է, որ Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն այլեւս չի ունենալու նախագահ, ունենալու ենք անգլիական թագուհի, որը Քոչարյանի ոճի գործչի համար հարմար պորտֆել չէ։ Մինչդեռ մարդը երազանքներ ուներ. 10 տարի Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնը ի պահ տալուց հետո՝ վերադառնալ Բաղրամյան 26։ Հիմա դա անհավանական է դառնում։
Անհավանական է նաեւ այսօրվա քաղաքական դասավորումների արդյունքում՝ Քոչարյանին մոտ ապագայում տեսնել կարեւոր պաշտոնի։ Ամենաբարձր պաշտոնը Քոչարյանի համար շարունակելու է մնալ երիտասարդ թոշակառուի կարգավիճակը։ Եվ սա դեռ ամենը չէ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը