Աշոտյանի նշանակումը
Արմեն Աշոտյանի`որպես ՀՀ ԿԳՆ կատարած վերջին նշանակումն իրականացվել է Գորիսում: Նախարարի հրամանով ԵՊՀ Գորիսի մասնաճյուղի ռեկտոր է նշանակվել Արտյուշա Ղուկասյանը: Հիշեցնենք, որ նախքան վերը նշված պաշտոնում նշանակվելը, Արտյուշա Ղուկասյանը եղել է Երեւանի մանկավարժական համալսարանի ռեկտոր, զբաղեցրել է նաև ԲՈՀ-ի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ այսօր արդեն մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ին կտրվեն Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարների պորտֆելները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ըստ էության, այսօր հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը՝ նշելով, որ հնարավոր է մամուլի հրապարակումներն այս անգամ իրականան:
