ՀՀԿ մարզային բոլոր այցերի դեմքը բացառապես լինելու է «ուդարնիկ» Կարեն Կարապետյանը
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մարտի 8-ը` կանանց միջազգային տոնը, ՀՀԿ-ն որոշել է «դիմավորել» առաջին մարզային այցով դեպի Արմավիր, «երկուսը մեկում»` քարոզարշավն ու կանանց տոնը մեկտեղելով: ՀՀԿ մարզային բոլոր այցերի դեմքը բացառապես լինելու է «ուդարնիկ» Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը չի՞ մասնակցելու որևէ մարզային այցի։ «Ոչ, նա շտաբային ընդհանուր ղեկավարում է իրականացնում», - տեղեկացրին ՀՀԿ շտաբից: Իսկ ինչո՞ւ հենց Արմավիրի մարզից՝ Արարատը, կարծես, ավելի մոտ «վտակ» է, որտեղ էնքա՜ն խնդիրներ կան: «Հատուկ նպատակ չկա, Արմավիրում է գտնվում հայոց հոգևոր կենտրոնը` Սուրբ Էջմիածինը»: Ի դեպ, մարտի 8-ին և 9-ին Արմավիրում է լինելու նաև Ծառուկյանի դաշինքը. կարո՞ղ է պատահաբար համատեղ հանրահավաք անեք. «Մի անհանգստացեք` գրաֆիկները տարբեր են» »:
