Ո՞վ է ԱԱԾ հաջորդ ղեկավարը. Հանրապետականը գաղափարական հարցեր է քննարկել
Փետրվարի 10-ին գումարվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող տեղեկությունները իշխող կուսակցության և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության միջև համագործակցության ձևաչափի մասին լուրերը: «Հայ Հեղափոխական Դաշնակցության» հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին մենք կխոսենք մինչև շաբաթվա վերջ»,-հավաստեց Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը չցանկացավ դերաբաշխել պորտֆելներն` ըստ անվանումների: Շարմազանովի փախանցմամբ ՝ եթե նախկինում հայտարարում էին, որ համաձայնություն հնարավոր է, առանց հստակեցնելու՝ կլինի համաձայնություն, թե՝ ոչ, ապա հիմա հաստատում են` եկել են ընդհանուր համաձայնության: «Մենք ունենք նախնական համաձայնություն, ինչը նշանակում է, որ այն ամբողջական չէ: Մեր համաձայնությունը ոչ թե զուտ պաշտոնների բաշխման հարց է, այլ լուրջ քաղաքական, գաղափարական հիմքերի վրա պետք է դրվի»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովը ակնարկեց, որ վերանշանակումների վերաբերյալ հրապարակումների մի մասն է համապատասխանում իրականությանը: ՀՀԿ խոսնակը լրագրողներին հայտնեց նաև, որ կուսակցությունում դեռևս չի քննարկվել, թե ով կնշանակվի ԱԱԾ ղեկավարի պաշտոնում: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
