«Մոսկվայի ազդեցության արդյունքում Հայաստանը դարձել է մեկուսացված երկիր» (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Եվրամիությունն ու Հայաստանը նոր պայմանագրի միջոցով ցանկանում են պահպանել համագործակցության գոնե նվազագույն աստիճանը, նշում են ԱՄՆ-ի փորձագետները: Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերրին նշում է՝ նոր փաստաթուղթն անհամեմատ նեղ է, քան երեք տարի առաջ նախապատրաստվող պայմանագիրը. «Լավ նորությունն այն է, որ Բրյուսելում Հայաստանի նկատմամբ հույսը վերջնականապես չեն կորցրել, ու ոչ մի դեպքում չպետք է կորցնեն»: Քարնեգիի հաստատության վերլուծաբան Թոմ Դե Վաալի կարծիքով, նոր փաստաթղթից որեւէ տնտեսական շահեր ակնկալել չարժե. «Սա իրականում քաղաքական համաձայնագիր է, որը հեռավոր ապագայում կարող է Հայաստանի համար հեշտացված վիզաների ռեժիմի հանգեցնել»: Ուեյն Մերրին նշում է, որ Հայաստանի ներկա վիճակը պայմանավորված է երկրի կառավարության կողմից կատարած ռազմավարական ընտրությամբ, որը որոշել է իր ապագա անվտանգությունն ու տնտեսական զարգացումը կապել միայն Ռուսաստանի հետ. «Արդյունքում Հայաստանն այսօր ծայրաստիճան մեկուսացված երկիր է, թե՛քաղաքական, եւ թե՛ տնտեսականառումով»: Հայաստանի մեկուսացման պատճառը փորձագետները տեսնում են Ռուսաստանից անվերապահ կախվածության տակ գտնվելու մեջ. «Քանի դեռ Ռուսաստանի հետ պահպանվում է այս աստիճանի ամուր տնտեսական եւ ռազմական կապ, Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները մնալու են երկրորդական», – նշում է Թոմ Դե Վաալը: Ուեյն Մերրին այս հարցում ավելի կտրուկ է տրամադրված. «Երեւանն անվերադարձ նվիրվել է Մոսկվայի հետ հարաբերություններին, որի արդյունքում արգելքների է հանդիպում ցանկացած այլ երկրի հետ հարաբերությունների զարգացման ճանապարհին: Խոսքը ոչ միայն Եվրամիության կամ Միացյալ Նահանգների, այլ նույնիսկ Չինաստանի հետ հարաբերությունների մասին է, որի հետ սերտացնում են կապերը հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը»:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am