Զորամասը լքած Ազիզը ոտքով հասել է Օշական.վերջույթները ցրտահարված են
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկը լքած 19-ամյա զինծառայող Ազիզ Բաքոյանը, պարզվում է, զորամասը լքել է` չդիմանալով ընտանիքի կարոտին: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողի հորեղբայրը նշեց, որ նա նաև առողջական խնդիր է ունեցել: «Մեկ տարուց ավել ծառայել է ու ոչ մի անգամ չեն թողել տուն գա: Բա դա արդար ա՞...Ազիզի ձեռքը ցավացել է, ու լուրջ խնդիր կար: Տեղափոխել են հոսպիտալ՝ վիրահատության կարիք կա, բայց չեն վիրահատել: Հերն ու մերն էլ ստեղ անհանգիստ: Ինքն էլ կարոտել էր շատ: Երեխա է չի դիմացել»,-ասաց հորեղբայրը: Հորեղբոր խոսքով՝ զորամասը ինքնակամ լքած Ազիզը գումար չի ունեցել ու ոտքով է հասել հայրենի գյուղ: Նշենք, որ զինվորը Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչ է: «Մեր տղու ձեռքերն ու ոտքերը ցուրտը տարել է, ահավոր վիճակում է: Զորամասից բողոք չունի, տղա է չի հասկացել»,-ընդգծեց հորեղբայրը: Նշենք նաև, որ Ազիզ Բաքոյանը ազգությամբ եզդի է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն մեզ հետ զրույցում նշեց, որ գործով քննություն է սկսվել, որը կտա բոլոր հարցերի պատասխանը: Աստղիկ Ավագյան
