Աշոտյանը զոհաբերվե՞ց. Նաիրա Զոհրաբյանի արձագանքը
«Բացարձակապես մտադրություն չունեմ որպես փորձագետ հանդես գալ Հանրապետական-Դաշնակցություն հարաբերություններում»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ պորտֆելային վերադասավորումներին, նկատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Արդյոք Արմեն Աշոտյանին զոհաբերեց ՀՀԿ-ն հարցին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ կուսկացությունները նման կարևորագույն նախարարությունը, ինչպիսին կրթության և գիտության նախարարությունն է, դիտարկում են որպես ռազմաբազա՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիրքավորվելու համար: Ինչ վերաբերում է Աշոտյանին, չնայած ես միշտ չէ և մեծամասմաբ իր բազմաթիվ մտքերի և դիրքորոշումների հետ համաձայն չեմ եղել, բայց իր կուսակցության համար ինքը շատ մեծ բեռ և պատասխանատվություն էր վերցրել»,-ընդգծեց Զոհրաբյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացրեց իր հստակ դիրքորոշումը և հավելեց. «Եվ եթե նույն Աշոտյանին մեղադրում էին, որ կուսկացականացրել է համակարգը, ապա չեմ կարծում, որ այն կուսկացությունը, որը հավակնում է այդ պոստին, գիտության և կրթության նախարարությունը դարձնելու է Մատենադարան, կամ, ինչպես իրենց ներկայացուցիչը նշեց, Զվարթնոց՝ հրեշտակարան»,-նկատեց ԲՀԿ առաջնորդը` հավելելով, որ, եթե նախարար նշանակվի Լևոն Մկրտչյանն, ապա նա այդ պաշտոնը կզբաղեցնի չորրորդ անգամ: Լուսինե Ղազարյան
