«Ապրիլյան պատերազմի օրերին որտե՞ղ էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանը». Սոլովյով. տեսանյութ
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմին նախ հարցադրում արեց, թե որտեղ էր այդ օրերին Ռուսաստանում Հայաստանի դեսպանը: «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Այդ օրերին դեսպանը պետք է լիներ ամենուր և զանգ հնչեցներ։ Իհարկե, հասկանալիորեն կա հարաբերությունների համակարգայնություն Ձեր և Ռուսաստանի նախագահների միջև, նրանց հարաբերությունները լավն են, այլապես չէր լինի մայիսի 9-ը, և իրավիճակը այդպես չէր հանգուցալուծվի։ Հասկանալի է, որ հակառակ կողմի համար ևս սա հսկայական խնդիր է, Ադրբեջանի համար սա շատ ցավոտ թեմա էր։ Նրանք ևս լուրջ ճնշման տակ են։ Ռուսաստանը կարող է ասել. «մենք հիմա սա կանենք», բայց դիվանագիտությունն այդպիսին չի լինում, դիվանագիտությունը շատ բարդ հարց է»,- նշեց Սոլովյովը:
