«ՌԻԱ Նովոստի»–ն հաղորդում է ,որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է.«Անհրաժեշտ է մեծացնել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը։ Ես կիսում եմ ձեր գնահատականները՝ Ադրբեջանի եւ ՌԴ–ի միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Իրականում մենք լավ ուղի ենք անցել, մեր երկրների միջեւ աճում է ապրանքաշրջանառությունը։ Չնայած, երեւի, պետք է խոստովանել, որ ավելի շատ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ մեծանա»:
« 25 տարի՝ Ադրբեջանի եւ Ռուսասանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների փոխհարաբերությունները լուրջ ցնցումների չեն ենթարկվել։Ադրբեջանում սիրում եւ հարգում են ռուսերենը։ Դպրոցների քանակը, որտեղ կրթությունը ռուսաց լեզվով է, այնքան է, որքան Խորհրդային Միության ժամանակ։ Բացի այդ, Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները մեծ հաճույքով իրենց մասնաճյուղերն են բացում Բաքվում։ Ես կարծում եմ՝ դա շատ լավ նախանշան է այն բանի, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում», — հավելել է նա։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից