Ռեինկարնացիայի երգից հետո ոչ ՀՀԿ-ի ծրագիրն է փոխվում,ոչ էլ Ռեինկարնացիան է դառնում ՀՀԿ-ական.Լ.Բադալյան
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սիրելի հայրենակիցներ , դուք էլի կարևոր գործերը թողած` ընկել եք երկրորդական բաների հետևից ։)) հիշեցնեմ, որ երգչի գործը երգելն է, հաղորդավարինը` վարելը, դերասանինը` խաղալը ։ Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքական ուժ որոշել է իր քարոզարշավն անցկացնել բարձր մակարդակով, ճիշտ ու գրագետ ներկայացնել իրեն` հրավիրելով ճիշտ խոսնակների, լավ երգիչների ու ունի դրա համար միջոցներ , միայն ողջունելի է, որ օգտագործում է այդ հնարավորությունը ։))) Ռեինկարնացիայի երգից հետո ոչ հհկ֊ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ոչ էլ Ռեինկարնացիայի երգացանկը, ասեմ ավելին` ոչ էլ Ռեինկարնացիան է դառնում հհկական ։) այլ բան է, եթե Ռեինկարնացիան դներ թեկնածություն, կարելի էր քննադատել, բայց Ռոլի գործը երգելն է, մարդը երգել է, լավ էլ երգել է , ուրիշ բան է արել? Որևէ կերպ խախտել է ձեր սահմանադրական իրավունքը ?:))) իսկ արդյոք դուք ունեք սահմանադրական իրավունք` որևէ մեկին վիրավորելու կամ մեղադրելու ։)) իհարկե չունեք . Մեր երկրում ամեն ոք իրավունք ունի որոշում կայացնելու, աշխատելու, եթե կա դրա հնարավորությունը . Տեղեկացնեմ, որ երգիչը, հաղորդավարն ու դերասանը ևս մարդ են ու ունեն ձեզ հետ հավասար իրավունքներ ։) էլի շեղվեցի՞ք բուն թեմայից ։))) հավանում եք, ժպտացեք, անցեք առաջ, չեք հավանում, անջատեք ու անցեք առաջ ։)
