Շիրակի մարզպետի պաշտոնը տալիս են ՀՅԴ-ին, մարզում խուճապ է
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ ՀՅԴ-իշխանություններ համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնը հանձնվելու է Դաշնակցությանը: Մեզ հասած լուրերով՝ Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվողն մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ցոլակյանին իրենց մարզից տանելու մտադրությունից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
