Ցավում եմ, որ մարդկանց մեջ այսքան ատելություն կա. Ռոլանդ Գասպարյանը` ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակի և իշխանամետ դառնալու մասին

Մարտի 5-ից մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: «Ռեինկարնացիա» խումբը ներկայացրեց իր «Փոխենք աշխարհը» երգը, որը և դարձավ ՀՀԿ քարոզչական առաջին հոլովակը: Ընդ որում` տեսահոլովակում հարվածային գործիքներ նվագողն էլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է: Այս առիթով համացանցում հայտնվեցին քննադատական կարծիքներ, ըստ որոնց` «Ռեինկարնացիա»-ն, մասնավորապես` Ռոլանդ Գասպարյանը, դարձել է իշխանամետ: Այս առիթով Asekose.am-ը զրուցել է Ռոլանդ Գասպարյանի հետ, ով հերքեց իր` իշխանամետ լինելը` նշելով հետևյալը. «Ես բազմիցս ասել եմ, որ քաղաքական ոչ մի հայացքներ չունեմ: Ինձ համար չկա աջ կամ ձախ կողմ, ես այդ ամեն ինչից հեռու եմ, ու դրա մասին բոլորը գիտեն: Եվ դրա համար էլ ես ես եմ: Իմ երաժշտությունը չի ճանաչում քաղաքական հայացքներ, այն բոլորի համար է: Ցավում եմ շատ, որ մարդկանց մեջ այդքան ատելություն կա: Ես հարգում եմ բոլորի կարծիքը: Համոզված եմ, որ ԶԼՄ-երի զոհ չլինելով` մարդիկ ամեն բան ուրիշ ձև կտեսնեին և կսովորեին կարծիք հայտնելու առողջ ինստրուկցիան, ոչ թե իրար վիրավորելու ու միայն դրանից լավ զգալու: Եղել են համերգներ, որ խումբը ներկայացել է այլ կուսակցության քարոզարշավի ժամանակ, բայց չի նշանակում, որ ինչ-որ մեկին սատարել է: Ես բոլորին շատ սիրում և հարգում եմ, ով ում հետ խնդիրներ ունի` թող լուծի, մեզ և մեր արած գործի հետ դա բացարձակ կապ չունի: Կյանքիս կարճ փորձը ցույց է տալիս, որ ԱՏԵԼԸ ՀԵՇՏ Է, ՍԻՐԵԼՆ Է ԴԺՎԱՐ… Նայեք դուրս, այսքան սպասված արևն է, իսկ դուք դեռ իրար անպատվում եք»,- ասաց երգիչը: Ռոլանդ Գասպարյանը նշեց, որ քննադատողները պետք է երգի տեքստին ավելի ուշադիր լինեն, որովհետև այն, առհասարակ, քաղաքական չէ: Դիտարկմանը, որ քննադատություններն ուղղված են ոչ թե տեքստին, այլ տեսահոլովակին, մասնավորապես` այն փաստին, որ ՀՀԿ-ի քարոզչական հոլովակն է, և մեր ցանկությանը` նմանատիպ որևէ կարծիքի հետ ծանոթացնելուն, Ռոլանդն ասաց, որ դրանք իրեն այդքան էլ հետաքրքիր չեն: Զրույցի վերջում Ռոլանդ Գասպարյանն ուղարկեց նաև «Փոխենք աշխարհը» երգի խոսքերը, որոնք ներկայացնում ենք ստորև. «Ամեն մարդու համար կա հարազատ անկյուն, Որի անունն է տուն, որտեղ միշտ է գարուն: Ամեն մարդու կողքին պիտի լինի երկիր` Խաղաղ ու ապահով ծաղկուն ու արևոտ: Ամեն մարդուն ամառ ու տաք ժպիտ է պետք, Պետք են լավ ընկերներ, չհեռանաք երբեք: Ամեն տեղ լավ ու վատ կա, թաց ու չոր էլ կա, Գտնենք ուղին բերող, տանող ապագա: Կրկ. Թե կարող ես փոխել ինքդ քեզ, կփոխես աշխարհը նույնպես, Թե կարող աշխարհը փոխես, կփոխես ինքդ քեզ: Հզոր ու երջանիկ ապրենք` առանց չարիք, Ապրենք առանց կռիվ ու միշտ լինենք բարի, Լինենք միշտ հանդուրժող ամեն ինչ չի ուժով, Հարցերը կլուծվեն սիրով ու հարգանքով, Սիրենք իրար այնպես ինչպես կուզենք որ մեզ, Փողոցում տեսնեն ու ժպտան անցնեն, Հաստատ գիտեմ` ինձ պես մտածում են նույնպես Շատ տարբեր մարդիք, որ ուզում են սիրել»:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am