Ընտրողների մեծամասնությունը ձայն կտար «Ծառուկյան» դաշինքին, եթե... Gallup
Gallup International Association-ի այաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, ապա հարցված քաղաքացիների ամենամեծ թիվը՝ 26,4%-ն իր ձայնը կտար «Ծառուկյան» դաշինքին:Gallup International Association-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների 26,4% պատասխանել է, որ իր ձայնը կտա «Ծառուկյան» դաշինքին, 22,8%-ը՝ ՀՀԿ-ին, 4,3%-ը՝ «Ելք» դաշինքին, 3,9%-ը՝ ՀՅԴ-ին, 3,4%-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 2,7%-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 2,6%-ը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, 1,8%-ը՝ ՕՐՕ դաշինքին և 1%-ը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը: Ինչպես տեղեկացրեց՝ հարցումն անցկացվել է 1146 քաղաքացիների շրջանում
