Արտակարգ իրավիճակ Երևանում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ իրավիճակ էր տիրում Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ: Ժամը14:20-ի սահմաններում Կիևյան 10 շենքի տանիքից սառցաբեկորները թափվել և ջարդուփշուր էին արել «Զարինա» թխվածքի խանութի գովազդային վահանակները, օդորակիչը և անձրևապաշտպան ծածկերը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում խանութի սեփականատերերն ասացին, որ, բարեբախտաբար, այդ պահին մայթով անցնող հետիոտն չի եղել, սակայն իրենք միայն կրել են մոտ 800.000 դրամի վնաս և թե ով է հատուցելու այն, չգիտեն, սակայն այն, որ իրենք այդ ամենի մեջ իրենց մեղքի բաժինը չունեն, փաստ է: Խնդրանքով դիմեցին պատկան մարմիններին, որ գոնե ինչ-որ չափով փոխհատուցում ստանան, քանի որ տանիքի այդ մասում երկաթե պատնեշներ չկան անգամ՝ նման դեպքերից խուսափելու համար:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

