Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկերից մեկի խոցման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
Oրեր առաջ ադրբեջանցիները համացանցում անօդաչու թռչող սարքով նկարված տեսանյութ են տեղադրել: Այս մասին տեղեկանում ենք Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից: «Տեսանյութը պատկերում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Shuli Hakobyan-ի կողմից 6-րդ ՊՇ 155 մ/դ մատույցներում ադրբեջանական տանկի խոցման և այրվելուկադրերը»,- գրել է նա։ Էդգար Էլբակեանը մեկնաբանություն է արել Youtube-ում. «Այս տեսանյութը վերցված է ադրբեջանական տեսանյութից, որտեղ երևում է թալիշյան կորուսյալ դիրքերի ուղղությամբ իրենց տանկային գրոհը։ Խոցվողն ադրբեջանական տանկն է, ոչ թե հայկական, այդ դիրքերում մենք տանկեր չենք բարձրացրել։ Տեսանյութում երևացող բոլոր տանկերն ադրբեջանական են։ Շուլի Հակոբյանը կրակել է 153 մարտական դիրքից դեպի 155-ի մատույցներ։ Սա իր խոցած առաջին տանկն է, հետո խոցել է ևս 2 տանկ, ինչն արդեն չի երևում տեսանյութում»։
